Օտոմո Տաբիտո
LitoPediaյից՝ ազատ հանրագիտարանից
Օտոմո Տաբիտո (665 - 731, օգոստոսի 31), 8-րդ դարի ճապոնացի հինգ խոշոր բանաստեղծներից, պալատական պաշտոնյա:
Զբաղեցրել է բարձր պաշտոններ, սակայն ենթարկվել է շնորհազրկման և տարիներ շարունակ եղել Կյուսյու կղզում աքսորված: Միայն կյանքի վերջին տարիներին է նրան թույլատրվել վերադառնալ մայրաքաղաք:
Նրա բանաստեղծություններից առավել հայտնի են գինուն ձոնված երգերի շարքը, որոնցում ծաղրում է բուդդիստական կոնֆուցիոսական սխոլաստիկներին: Շատ են նրա երգերում հարազատ վայրերի կարոտը և մահացած կնոջ համար թախիծը:
Աղբյուրներ
- Манъесю, Избранное, М., Наука, 1987, стр. 372.