Ստեփան Զորյան

LitoPediaյից
Ստեփան Զորյան
Srepan Zoryan.jpg
Հայ արձակագիր, թարգմանիչ
Ծնված. 1889, սեպտեմբերի 15
Վախճանված. 1967, հոկտեմբերի 14

Ստեփան Զորյան (Ստեփան Եղիայի Առաքելյան, 1889, սեպտեմբերի 15 - 1967, հոկտեմբերի 14), հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։ Գրական գործունեության աոաջին շրջանում ստորագրել է Ստ. Րոֆֆոր կեղծանունով։ Վաղ շրջանում գրել է նաև չափածո գործեր։

Ծնվել է 1889-ի սեպտեմբերի 3-ին (նոր տոմարով՝ 15-ին), Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1896–1898-ին սովորել է մասնավոր դպրոցում։ 1904-ին ավարտել է տեղի ռուսական դպրոցը։ 1906-ին մեկնել է Թիֆլիս։ 1909–1911-ին որպես գրական աշխատող և թարգմանիչ աշխատել է «Սուրհանդակ», 1912-1919-ին՝ «Մշակ» օրաթերթերում։ Նրա առաջին պատմվածքը՝ «Քաղցածները», լույս է տեսել 1909-ին «Լումա» ամսագրում (Թիֆլիս)։ 1919-ին փոխադրվել է Երևան։ 1919-1920-ին աշխատել է «Հայաստանի կոոպերացիա» ամսագրում։ 1922–1925-ին եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի պետական հրատարակչության գլխավոր խմբագիր և կոլեգիայի քարտուղար, 1927-1929-ին՝ Հայ աշխատավորական գրողների միության նախագահի տեղակալ, 1930-1934-ին՝ «Հայկինո»–ի գրական կոնսուլտանտ, 1950-1954-ին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից տերմինաբանական հանձնաժողովի, «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական խորհրդի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհարդների, հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ և հանրագիտարանի գրականության գիտաճյաղային խմբագրության խորհրդի նախագահ։ Մասնակցել է Խաչատուր Աբովյանի, Ռափայել Պատկանյանի, Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակություններին։ 1929-1935-ին ընտրվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ։ 1962-ից եղել է ԽՍՀՄ լենինյան մրցանակաբաշխության պետական կոմիտեի անդամ, 1965-ից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր գրականութլան, արվեստի և ճարտարապետության պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, մոլդավերեն, լիտվերեն, էստոներեն, քրդերեն, չեխերեն, լեհերեն, բուլղարերեն, ռումիներեն, սլովակերեն, հունգարերեն, շվեդերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, արաբերեն, չինարեն։ «Հայֆիլմ»–ը Ստ. Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը (1968), «Հեղկոմի նախագահը» պատմվածքի մոտիվներով՝ համանուն կինոնկարը (1977), «Խնձորի այգին» պատմվածքի մոտիվներով՝ համանուն կինոնկարը (1985)։ Նրա թարգմանությամբ (ռուսերենից) ամսագրերում տպագրվել են Լեոնիդ Անդրեևի «Ձին սենատում» («Վերելք», Երևան, 1924-ի թիվ 4-5), Ֆեոդոր Գլադկովի «Գլխոտանի մարդը» («Նոր ուղի», Երևան, 1929-ի թիվ 9-10), Յուրի Օլեշայի «Նախանձ» վեպը («Նոր ուղի», Երևան, 1929-ի թիվ 11-12)։ Եղել է ԽՍՀՄ IV, V և VII գումարումների Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ VI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է 1967-ի հոկտեմբերի 14-ին, Երևանամ։ Թաղվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Բովանդակություն

Երկեր

  • Տխուր մարդիկ (պատմվածքներ, հատոր 1), Թիֆլիս, «Պատանի» հրատարակչական ընկերության, 1918, 172 էջ։
  • Ցանկապատ (պատմվածքներ, հատոր 2), Ե.,1923, 164 էջ, տպ. 400։
  • Պատերազմ (պատմվածքներ, հատոր 3), Ե., Պետհրատ, 1925, 226 էջ, տպ. 5.000։
  • Երկաթուղին, Մոսկվա, Պետհրատ, 1925, 18 էջ, տպ. 3.000։
  • Հազարան բլբուլ, Ե., Պետհրատ, 1925, 45 էջ, տպ. 5.000։
  • Ծովանը, Մոսկվա, Պետհրատ, 1925, 31 էջ, տպ. 4.000։
  • Գրադարանի աղջիկը, Ե., «Հերմես», 1926, 100 էջ, տպ. 2.000։
  • Հեղկոմի նախագահը, Ե., «Հերմես», 1926, 55 էջ, տպ. 2.000։
  • Ցանկապատ (պատմվածքներ, հատոր 2), 2-րդ հրատարակություն, Ե., Պետհրատ, 1926, 278 էջ, տպ. 2.000։
  • Կրակ (պատմվածքներ, հատոր 4), Ե., Պետհրատ, 1927, 268 էջ, տպ. 2.000։
  • էլեկտրական լամպը, Ե., «Հերմես», 1927, 16 էջ, տպ. 2.000։
  • Խուժան Արշոն, Ե., Պետհրատ, 1928, 80 էջ, տպ. 3.000։
  • Առաջին օրեր (պատմվածքներ, հատոր 5), Ե., «Հերմես», 1930, 273 էջ, տպ. 800։
  • Վարդաձորի կոմունը, Ե., Պետհրատ, 1930, 128 էջ, տպ. 2.000։
  • Չալանկը, Ե., «Հերմես», 1930, 15 էջ, տպ. 2.000։
  • Նովելներ, երկերի ժողովածու, հատոր 1, Ե., Պետհրատ, 1931, 319 էջ, տպ. 3.000։
  • Մի գիշեր անտառում, Ե., Պետհրատ, 1931, 11 էջ, տպ. 4.000։
  • Սպիտակ քաղաք, Ե., Պետհրատ, 1932, 185 էջ, տպ. 5.000։
  • Կարմիր արագիլ, Ե., Պետհրատ, 1932, 8 էջ, տպ. 5.000։
  • Հերոս կոմունարը, Ե., Պետհրատ, 1932, 16 էջ, տպ. 4.000։
  • Գրադարանի աղջիկը, Ե., Պետհրատ, 1934, 95 էջ, տպ. 5.000։
  • Մի կյանքի պատմություն, գիրք Ա, Ե., Պետհրատ, 1935, 351 էջ, տպ. 4.000։
  • Սև Սեթոն, Ե., Պետհրատ, 1935, 96 էջ, տպ. 4.000։
  • Ձմռան գիշեր (պատմվածքներ), Ե., Պետհրատ, 1935, 230 էջ, տպ. 5.000։
  • Կարմիր արագիլ (պատմվածքներ պատանիների համար), Ե., Պետհրատ, 1936, 232 էջ, տպ. 4.000։
  • Փորձանք (պատմվածքներ), Ե., Պետհրատ, 1936, 36 էջ, տպ. 3.000։
  • Տնօրհնեք և ուրիշ պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1937, 52 էջ, տպ. 5.000։
  • Խաղողի այգում (նախադպրոցականների համար), Ե., Պետհրատ, 1937, 16 էջ, տպ. 5.000։
  • Շամոն (փոքրահասակների համար), Ե., Պետհրատ, 1937, 12 էջ, տպ. 5.000։ .
  • Հազարան բլբուլ, Ե., Պետհրատ, 1937, 41 էջ, տպ. 6.000։
  • Վանուշը, Ե., Պետհրատ, 1938, 13 էջ, տպ. 6.000։
  • Պատմվածքներ, Փարիզ, տպարան «Արաքս», 1938, 80 էջ։
  • Պատմվածքներ, Փարիզ, գրատուն Հրանդ-Սամուել և Մ. Պարսամյան, 1939, 78 էջ։
  • Մի կյանքի պատմություն, գիրք 1 և 2, Ե., Պետհրատ, 1939, 451 էջ, տպ. 5.000։
  • Շունն ու կատուն, Ե., Հայպետհրատ, 1940, 8 էջ, տպ. 5.000։
  • Մի կյանքի պատմություն, հատոր 1 (վերամշակ. պատանիների համար), Ե.,Հայպետհրատ, 1940, 248 էջ, տպ. 4.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Ե., Հայպետհրատ, 1940, 526 էջ, տպ. 5.000։
  • Հեքիաթներ, Ե., Հայպետհրատ, 1941, 104 էջ, տպ. 4.000։
  • Սմբատ Բագրատունի, Ե., Հայպետհրատ, 1941, 16 էջ, տպ. 5.000։
  • Փոքրիկ պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1944, 92 էջ, տպ. 4.000։
  • Պապ թագավոր (վեպ), Ե., Հայպետհրատ, 1944, 707 էջ, տպ. 6.000։
  • Պարզ հոգիներ, Ե., Հայպետհրատ, 1945, 72 էջ, տպ. 3.000։
  • Հրաշալի սրինգը, Ե., Հայպետհրատ, 1945, 24 էջ, տպ. 5.000։
  • Մեղքը, Կահիրե, տպարան «Նուբար», 1946, 47 էջ։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Ե., Հայպետհրատ, 1946, 546 էջ, տպ. 5.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Ե., Հայպետհրատ, 1947, 483 էջ, տպ. 5.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Ե., Հայպետհրատ, 1948, 495 էջ, տպ. 5.000։
  • Հեքիաթներ, պրակ Ա, Հալեպ, տպարան «Նաիրի», 1950, 24 էջ։
  • Պապ թագավոր (վեպ), մաս Ա, Փարիզ, Հայ հրատարակչական ընկերություն, 1950, 381 էջ։
  • Պապ թագավոր (վեպ), մաս Բ, Փարիզ, Հայ հրատարակչական ընկերություն, 1950, 292 էջ։
  • Պապ թագավոր (վեպ), մաս Գ, Փարիզ, Հայ հրատարակչական ընկերություն, 1951, 276 էջ։
  • Պապ թագավոր (վեպ), Հալեպ, տպարան «Անի», ապա՝ «Արևելք», 1951, 695 էջ։
  • Սարաշենի տղաները, Ե., Հայպետհրատ, 1951, 130 էջ, տպ. 8.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Ե., Հայպետհրատ, 1951, 418 էջ, տպ. 5.000։
  • Մեր ծանոթները, Ե., Հայպետհրատ, 1952, 176 էջ, տպ. 8.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Ե., Հայպետհրատ,1954, 646 էջ, տպ. 5.000։
  • Գրադարանի աղջիկը (գրքում տեղ է գտել նաև «Հեղկոմի նախագահը» երկը), Ե., Հայպետհրատ, 1954, 91 էջ, տպ. 10.000։
  • Մի կյանքի պատմության (վեպ), գիրք 1 և 2, Ե., Հայպետհրատ, 1955, 440 էջ, տպ. 10.000։
  • Պապ թագավոր (վեպ չորրորդ դարից), Ե., Հայպետհրատ, 1957, 646 էջ, տպ. 20.000։ *Հեքիաթներ, Ե., Հայպետհրատ, 1957, 148 էջ, տպ. 20.000։
  • Ճանապարհորդ Ջեկոն, Ե., Հայպետհրատ, 1957, 12 էջ, տպ. 3.000։
  • Հուշերի գիրք, Ե., Հայպետհրատ, 1958, 347 էջ, տպ. 10.000։
  • Գրադարանի աղջիկը, Ե., Հայպետուսմանկհրատ, 1958, 58 էջ, տպ. 10.000։
  • Հայոց բերդը (վեպ), Ե., Հայպետհրատ, 1959, 576 էջ, տպ. 40.000։
  • Հայոց բերդը (վեպ), Բեյրութ, 1960, 520 էջ։
  • Սավառնող դրոշ (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1960, 288 էջ, տպ. 10.000։
  • Հրաշալի սրինգ, Կահիրե, հրատարակիչ Ն. Քեոփալյան, 1960, 21 էջ։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 1, Ե., Հայպետհրատ, 1960, 500 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 2, Ե., Հայպետհրատ, 1960, 526 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 4, Ե., Հայպետհրատ, 1961, 552 էջ, տպ. 20.000։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (գրքում գործեր ունի նաև Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1961, 356 էջ, տպ. 10.000։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 5, Ե., Հայպետհրատ, 1962, 528 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 6, Ե., Հայպետհրատ, 1962, 568 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 7, Ե., Հայպետհրատ, 1962, 720 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 8, Ե., Հայպետհրատ, 1963, 484 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 9, Ե., Հայպետհրատ, 1963, 560 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 10, Ե., Հայպետհրատ, 1964, 564 էջ, տպ. 20.000։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (գրքում գործեր ունի նաև Ստ. Զորյանը), Ե., «Լույս», 1967, 239 էջ, տպ. 20.000։
  • Վարազդատ (վեպ), Ե., «Հայաստան», 1967, 444 էջ, տպ. 30.000։
  • Առաջին օրեր, Ե., «Հայաստան», 1967, 120 էջ, տպ. 10.000։
  • Հին ծանոթներ, Ե., «Հայաստան», 1969, 292 էջ, տպ. 10.000։
  • Իմ Թումանյանը, Ե., «Հայաստան», 1969, 124 էջ, տպ. 15.000։
  • Կարմիր արագիլ, Ե., «Հայաստան», 1970, 16 էջ, տպ. 10.000։ ,
  • Մեր ծանոթները, Ե., «Սովետական գրող», 1977, 267 էջ, տպ. 10.000։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Ստ. Զորյանի «Հինգ օր Լենինականում» և «Սկսնակ հանցագործներ» ակնարկները), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ, տպ. 10.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 1, Ե., «Սովետական գրող», 1977, 624 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 2, Ե., «Սովետական գրող», 1978, 616 էջ, տպ. 20.000։
  • Ճանապարհորդ Ջեկոն, Ե., «Սովետական գրող», 1978, 12 էջ, տպ. 100.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 3, Ե., «Սովետական գրող», 1979, 588 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 4, Ե., «Սովետական գրող», 1980, 620 էջ, տպ. 20.000։
  • Պատմվածքներ, Ե., «Լույս», 1980, 360 էջ, տպ. 35.000։
  • Հազարան բլբուլ, Ե., «Սովետական գրող», 1981, 32 էջ, տպ. 25.000։
  • Երկերի ժողովաու 12 հատորով, հատոր 5, Ե., «Սովետական գրող», 1981, 736 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 6, Ե., «Սովետական գրող», 1982, 584 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 7, Ե., «Սովետական գրող», 1982, 560 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 8, Ե., «Սովետական գրող», 1983, 704 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու, 12 հատորով, հատոր 9, Ե., «Սովետական գրող», 1983, 480 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 10, Ե., «Սովետական գրող», 1985, 664 էջ, տպ. 20.000։
  • Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 11, Ե., «Սովետական գրող», 1985, 560 էջ, տպ. 20.000։

Թարգմանություններ (ռուսերենից)

  • Գի դը Մոպասան, Սատանա, Թիֆլիս, հրատարակիչ Գ. Գալստյան, 1912, 16 էջ։
  • Իվան Տուրգենև, Մումու, Ե., Պետհրատ, 1924, 27 էջ։
  • Իվան Տուրգենև, Մումա, Ե., Պետհրատ, 1925, 32 էջ, տպ. 5.000։
  • Հ. Սենկևիչ, Երաժիշտ Յանկոն, Ե., Պետհրատ, 1925, 14 էջ, տպ. 4.000։
  • Գ. Վ. Պլեխանով, 18-րդ դարի ֆրանսիական թատերգությունը և նկարչությունը սոցիոլոգիայի տեսակետից, Մոսկվա, Պետհրատ, 1925, 126 էջ, տպ. 1.500։
  • Նադեժդա Կրուպսկայա, Հիշողություններ Լենինի մասին, Մոսկվա, Պետհրատ, 1926, 144 էջ, տպ. 3.000։
  • Լև Տոլստոյ, Կոզակները, Ե., Պետհրատ, 1926, 195 էջ, տպ. 2.500։
  • Լև Տոլստոյ, Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1928, 166 էջ, տպ. 2.000։
  • Մաքսիմ Գորկու կյանքը և արկածները (կազմեց Ի. Գրոզդև), Ե., Պետհրատ, 1928, 209 էջ, տպ. 2.000։
  • Բիչըր Սթոա Հարիետ, Քեռի Թոմասի տնակը, Ե., Պետհրատ., 1929, 172 էջ, տպ. 3.000։ *Ն. Սելիխովա, Նատալյա Սաց., Ֆրից Բաուեր (պիես), Ե., Պետհրատ, 1929, 47 էջ, տպ. 1.500։
  • Վսեվոլոդ Գարշին, Պատմվածքներ, Ե., Պետհրատ, 1930, 136 էջ, տպ. 3.000։
  • Իվան Տարգենև, Ընտիր երկեր, հատոր 1, Ե., Պետհրատ, 1931, 271 էջ, տպ. 6.000։
  • Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները, Ե., Պետհրատ, 1931, 261 էջ, տպ. 5.000։
  • Լև Ավալով, Շատախոսության (վիպակ), Ե., Պետհրատ, 1932, 135 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Կոզակները, Ե., Պետհրատ, 1935, 310 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 1, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1935, 417 էջ, տպ. 4.200։
  • Լև Տոլստոյ, Պոլիկաշկա։ Տերն ու ծառան. (գրքի մեջ մտնող «Պոլիկաշկա» գործը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Պետհրատ, 1935, 111 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղության, հատոր 2, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1936, 439 էջ, տպ. 4.200։
  • Վսեվոլոդ Գարշին, Ճանապարհորդ գորտը, Ե., Պետհրատ, 1936, 15 էջ, տպ. 3.000։
  • Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղության, հատոր 3, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1937, 489 էջ, տպ. 4.200։
  • Իվան Տուրգենև, Բեժին մարգագետինը, Ե., Պետհրատ, 1938, 33 էջ, տպ. 4.000։
  • Իվան Տուրգենև, Բիրյակ, Ե., Պետհրատ, 1938, 15 էջ, տպ. 4.000։
  • Պատմվածքներ Լենինի մասին, Ե., Պետհրատ, 1939, 35 էջ, տպ. 3.500։
  • ԼևՏոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 4, Երևան-Մոսկվա, Պետհրատ, 1940, 481 էջ, տպ. 4.200։
  • Իվան Տուրգենև, Մումու, Ե., Պետհրատ, 1940, 38 էջ, տպ. 5.000։
  • Ստեֆան Ցվայգ, Ընտիր նովելներ (գրքի մեջ մտնող «Լեպորելլա» և «Անտեսանելի կոլեկցիա» նովելները թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1942, 490 էջ, տպ. 5.000։
  • Վ. Յան , Չինգիզ-խան (վեպ), Ե., Հայպետհրատ, 1943, 400 էջ, տպ. 3.000։
  • Լև Տոլստոյ, Մանկական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1945, 83 էջ, տպ. 5.000։
  • Միխայիլ Պրիշվին, Աղվեսի հացը, Ե., Հայպետհրատ, 1946, 65 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Ֆիլիպոկ, Ե., Հայպետհրատ, 1947, 14 էջ, տպ. 5.000։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ, տպ. 5.000։
  • Օստրովսկի Ա., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Գայլեր և ոչխարներ» պիեսը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 420 էջ, տպ. 3.000։
  • Լև Տոլստոյ, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 1 (հատորի մեջ մտնող «Սևաստոպոլյան պատմվածքներ»–ը, «Պոլիկաշկա»–ն և «Լուցերն»–ը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 689 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 2 (հատորի մեջ մտնող «Կովկասի գերին» և «Կոզակներ»–ը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 636 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 3 («Պատերազմ և խաղաղություն», հատոր 1), Ե., Հայպետհրատ, 1949, 480 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 4 («Պատերազմ և խաղաղություն», հատոր 2), Ե., Հայպետհրատ, 1949, 502 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 5 («Պատերազմ և խաղաղություն», հատոր 3), Ե., Հայպետհրատ, 1949, 546 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 6 («Պատերազմ և խաղաղություն», հատոր 4), Ե., Հայպետհրատ, 1949, 466 էջ, տպ. 5.000։
  • Գ. Պլեխանով, Գեղարվեստ և գրականություն (գրքի մեջ մտնող «18-րդ դարի ֆրանսիական թատերգությունը և նկարչությունը սոցիոլոգիայի տեսակետից» գործը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1949, տպ. 3.000։
  • Լև Տոլստոյ, Երկերի ժողովածու 10 հատորով, հատոր 10 (գրքի մեջ մտնող մանկական պատմվածքները թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 301 էջ, տպ. 5.000։
  • Մոպասան, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Սատանա» պատմվածքը թարգմանել է Ստ. Զորյանը) , Ե., Հայպետհրատ, 1950, 682 էջ, տպ. 10.000։
  • Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները, Ե., Հայպետհրատ, 1951, 172 էջ, տպ. 10.000։
  • Լև Տոլստոյ, Ֆիլիպոկ, Ե., Հայպետհրատ, 1953, 8 էջ, տպ. 10.000։
  • Լև Տոլստոյ, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող «Սևաստոպոլյան պատմվածքները» թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1953, 238 էջ, տպ. 10.000։
  • Անտոն Չեխով, Ընտիր Երկեր 3 հատորով, հատոր 1 (հատորի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1953, 506 էջ, տպ. 5.000։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 2 (հատորի մեջ մտնող «Հարևաններ» պատմվածքը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1954, 516 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Կենդանիների մասին (գրքի մեջ մտնող 19 պատմվածքներից 13-ը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1954, 43 էջ, տպ. 10.000։
  • Սենկևիչ Հ., Երաժիշտ Յանկոն, Ե., Հայպետհրատ, 1955, 25 էջ, տպ. 10.000։
  • Միխայիլ Պրիշվին, Ոսկի մարգագետին, Ե., Հայպետհրատ, 1957, 296 էջ, տպ. 10.000։
  • Լև Տոլստոյ, Պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1958, 71 էջ, տպ. 20.000 (գրքի 36 պատմվածքներից 15-ը թարգմանել է Ստ. Զորյանը)։
  • Իվան Տուրգենև, Որսորդի հիշատակարանը (գրքի 11 պատմվածքներից 7-ը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1960, 210 էջ, տպ. 10.000։
  • Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 1 (հատորի մեջ մտնող «Ունտեր Պրիշիբեև» պատմվածքր թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1960, 460 էջ, տպ. 10.000։
  • Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 3 (հատորի մեջ մտնող «Հարևաններ» պատմվածքը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1961, 560 էջ, տպ. 10.000։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (գրքի մեջ մտնող Կ. Գամսախուրդիայի «Խոգայի Մինդիան» երկը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., Հայպետհրատ, 1961, 648 էջ, տպ. 5.000։
  • Լև Տոլստոյ, Կոզակներ։ Հաջի Մուրադ (գրքի մեջ մտնող «Կոզակներ» երկը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., «Հայաստան», 1968, 440 էջ, տպ. 20.000։
  • Իվան Տուրգենև, Մումու, Ե., «Հայաստան», 1971, 40 էջ, տպ. 10.000։
  • Օստրովսկի Ա., Ամպրոպ։ Անտառը։ Գայլեր և ոչխարներ (գրքի մեջ մտնող «Գայլեր և ոչխարներ» պիեսը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., «Հայաստան», 1973, 320 էջ, տպ. 10.000։
  • Լև Տոլստոյ, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող 21 պատմվածքներից 8-ը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., «Հայաստան», 1974, տպ. 5.000։
  • Սենկևիչ Հ., Երաժիշտ Յանկոն, Ե., «Հայաստան», 1975, 16 էջ, տպ. 50.000։
  • Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղության, հատոր 1, Ե., «Հայաստան», 1975, 478 էջ, տպ. 50.000։
  • Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 2, Ե., «Հայաստան», 1975, 479 էջ, տպ. 50.000։
  • Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 3, Ե., «Հայաստան», 1976, 520 էջ, տպ. 50.000։
  • Լև Տոլստոյ, Պատերազմ և խաղաղություն, հատոր 4, Ե., «Հայաստան», 1976, 456 էջ, տպ. 50.000։
  • Վսեվոլոդ Գարշին, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող պատմվածքներից 5-ը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., «Սովետական գրող», 1977, 222 էջ, տպ. 10.000։
  • Լև Տոլստոյ, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող պատմվածքներից 5-ը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., «Սովետական գրող», 1978, 28 էջ, տպ. 30.000։
  • Միխայիլ Պրիշվին, Աղվեսի հացը (պատմվածքներ, որոնց մի մասը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., «Սովետական գրող», 1982, 62 էջ, տպ. 30.000։
  • Իվան Տարգենև, Որսորդի հիշատակարանը (12 պատմվածքից 8-ը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., «Սովետական գրող», 1982, 192 էջ, տպ. 20.000։
  • Լև Տոլստոյ, Երկեր (գրքի մեջ մտնող «Կազակները» երկը թարգմանել է Ստ. Զորյանը), Ե., «Լույս», 1982, 344 էջ, տպ. 50.000։

Ստեփան Զորյանի ստեղծագործությունները Լիտոպեդիայում

«Տխուր մարդիկ» պատմվածաշար

«Ցանկապատ» պատմվածաշար

«Խնձորի այգին» պատմվածաշար

«Պատերազմը» պատմվածաշար

Այլ պատմվածքներ

«Հռոմեական» պատմվածաշար

«Առաջին օրեր» ժողովածու

«Կյանքի ձայնը» ժողովածու

Կյանքի ձայնը

Երևանի յոթը հրաշալիքները (Անավարտ երկից հատվածներ)

«Պարզ հոգիներ» ժողովածու

Զրույցներ

I


II

Մանրավեպեր

«Մեր ծանոթները» ժողովածու

Սարաշենի տղաները

Սմբատ Բագրատունի


Աղբյուրներ

Անձնական գործիքներ