Պարույր Սևակ

LitoPediaյից
Paruyr sevak.jpg

Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, 1924, հունվարի 24 - 1971, հունիսի 17), բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949-ից։ Դպրոցական տարիներին ստորագրել է Պարույր Արեգունի գրական կեղծանունով։ Առաջին ոտանավորը գրել է Իվան Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքը կարդալուց հետո։ Առաջին բանաստեղծությունըՊարույր Սևակ ստորագրությամբ լույս է տեսել «Անխորագիր» վերնագրով «Սովետական գրականություն» ամսագրի 1942-ի 7-րդ համարում։ Այդ թվականից էլ նա հայտնի է դարձել Պարույր Սևակ գրական անունով։ Միաժամանակ բազմաթիվ գրախոսություններ և այլևայլ հոդվածներ ստորագրել է Պ. Ղազարյան ստորագրությամբ։

Ծնվել է 1924-ի հունվարի 24-ին, Չանախչի (այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն) գյուղում։ 1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1945-ին ընդունվել և 1948-ին ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1945–1946-ին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, 1946-1949-ին՝ արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում որպես մամուլի բաժնի խորհրդատու, 1949–1951-ին՝ «Գրական թերթի» խմբագրությունում որպես պոեզիայի բաժնի վարիչ։ 1951-ին ընդունվել և 1956-ին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1957-ից աշխատել է այդ ինստիտուտի գեղարվեստական թարգմանության ամբիոնում որպես հայոց լեզվի ավագ դասախոս։ 1963-ից ավագ գիտաշխատող էր ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1966-1971-ին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Եղել է ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1967–ին «Սայաթ-Նովա» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել (1970) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Պ. Սևակի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» («Հայֆիլմ», 1962), «Սայաթ-Նովա» («Հայֆիլմ», 1965) փաստագրական կինոնկարները։ Մահացել է 1971-ի հունիսի 17-ին ավտովթարից, թաղվել է հայրենի գյուղում:

Բովանդակություն

Երկեր

  • Անմահները հրամայում են, Ե., Հայպետհրատ, 1948, 60 էջ, տպ. 3.000։
  • Անհաշտ մտերմություն, Ե., Հայպետհրատ, 1953, 140 էջ, տպ. 3.000։
  • Սիրո ճանապարհը, Ե., Հայպետհրատ, 1954, 134 էջ, տպ. 3.000։
  • Նորից քեզ հետ, Ե., Հայպետհրատ, 1957, 158 էջ, տպ. 3.000։
  • Անլռելի զանգակատուն, Ե., Հայպետհրատ, 1959, 272 էջ, տպ. 5.000։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Պարույր Սևակի մի քանի բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1960, 480 էջ, տպ. 3.000։
  • Երբ մրցում է ամբողջ երկիրը, Ե., Հայպետհրատ, 1961, 39 էջ։
  • Անլռելի զանգակատուն, Բեյրութ, 1963, 270 էջ։
  • Անլռելի զանգակատուն, Թեհրան, 1963, 213 էջ։
  • Մարդը ափի մեջ (բանաստեղծություններ, պոեմներ), Ե., Հայպետհրատ, 1963, 336 էջ, տպ. 15.000։
  • Անլռելի զանգակատուն, Ե., «Հայաստան», 1966, 272 էջ, տպ. 25.000։
  • Սայաթ-Նովա, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1969, 500 էջ, տպ. 15.000։
  • Եղիցի լույս, Ե., «Հայաստան», 1969, 299 էջ, տպ. 25.000։
  • Ձեր ծանոթները, Ե., «Հայաստան», 1971, 33 էջ, տպ. 10.000։
  • Հատընտիր, Թեհրան, 1971, 71 էջ։
  • Եղիցի լույս, Բեյրութ, 1971, 298 էջ։
  • Նորից քեզ հետ։ Մարդը ափի մեջ։ Եղիցի լույս։ Մամուլի էջերով (հատընտիր), Բեյրութ, 1972, 326 էջ։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1։ Բանաստեղծություններ, Ե., «Հայաստան», 1972, 528 էջ, տպ. 50.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Բանաստեղծություններ, Ե., «Հայաստան», 1972, 472 էջ, տպ. 50.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Պոեմներ, Ե., «Հայաստան», 1973, 344 էջ, տպ. 50.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Պոեմներ, Ե., «Հայաստան», 1973, 328 էջ, տպ. 50.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով,հատոր 5, Գրականագիտություն, քննադատություն, «Հայաստան», 1974, 416 էջ, տպ. 50.000։
  • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Պարույր Սևակը), Ե., «Հայաստան», 131 էջ, տպ. 10.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Գիրք մնացորդաց, Ե., «Հայաստան», 448 էջ , տպ. 50.000։
  • Եղիցի լույս։ Նորիցքեզ հետ։ Մարդը ափի մեջ։ Մամուլի էջերով, Բեյրութ, «Շիրակ» հրատ., 1980, 328 Էջ։
  • Երկեր 3 հատորով, հատոր 1 (Հարկ հոգեկան,Եղիցի լույս, Դիմակներ, Դարակեսի պարգևներ, Ողջույնի քմայքները, Նորից չեն սիրում, սիրում են կրկին, Մարդը ափի մեջ, Ականջդ բեր ասեմ, Աստծու քարտուղարը, Իմ կտակը), Ե.., «Սովետկան գրող», 1982, 672 էջ, տպ. 50.000։
  • Երկեր 3 հատորով, հատոր 2 («Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ», «Եվ այր մի` Մաշտոց անուն», «Ուշացած իմ սեր», «Երգ երգգոց», «Նահանջ երգով», «Հավատարմությունը սրտի արատ չէ», «Ֆրանչեսկա դա Ռիմինի», Ե., «Սովետական գրող», 1983, 464 էջ, տպ. 50.000:
  • Երկեր 3 հատորով, հատոր 3 (հրապարակախոսություն, քննադատություն, գրականություն, նամակներ), Ե., «Սովետական գրող», 1983, 592 էջ, տպ. 50.000։
  • Ձեր ծանոթները (բանաստեղծություններ), «Սովետական գրող», 1984, 42 էջ, տպ. 20.000:

Մուտք, Ե., «Սովետական գրող», 1985, 236 էջ, տպ. 50.000։

Պ. Սևակի կատարած թարգմանությունների մատենագրություն (ռուսերենից)

  • Ագնիա Բարտո, Մանուկների համար (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 104 էջ, տպ. 6.000։
  • Մեր նվերը։ Ադրբեջանցի մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1951, 114 էջ, տպ. 8.000
  • Յանկա Կապալա, Հատընտիր (գրքի մեջ մտնող «Երեկույթ», «Կոմերիտմիությունը», «Շնորհակալ եմ իմ ժողովրդից», «Փառաբանում եմ ես Լենինի պարտիան», «Որդիները» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1951, տպ. 4.000։ *Վրաստանի գարունը։ Վրաց մանկագիրների ստեղծագործությունների ժողովածու (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1951, 144 էջ, տպ. 8.000։
  • Արևին ընդառաջ (ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու, մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1951, 172 էջ, տպ. 8.000։
  • Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծություններ և ակնարկներ, որոնց մի մասը թարգմանել է Պ. Սևակը) , Ե., Հայպետհրատ, 1953, 891 էջ, տպ. 3.000։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1953, 44 էջ, տպ. 10.000։
  • Անտանաս Վեցլովա, Բանաստեղծություններ, Ե., Հայպետհրատ, 1953, 72 էջ, տպ. 3.000։
  • Ալեքսանդր Պաշկին, Երկեր 5 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1954, 483 էջ, տպ. 15.000։
  • Գո Մո-Ժո, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ապրիլի 8-ի հերոսների հիշատակին», «Արծիվ», «Բարեկամները տանջվում են զնդանում», «Հիշամ եմ Չեն Շեին և Ու Գուանին», «Հրաժեշտ եմ տալիս Ճապոնիային», «Շանհայի առավոտը», «Չարիքի բուրգը», «Պոեզիայի դեկլարացիան», «Պոեզիան և պաշտպանությունը», «Ջրհեղեղի դարաշրջանը», «Փյունիկների Նիրվանան», «Փողոց երկնքում», «Քայլերգ» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1954, 422 էջ, տպ. 3.000։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1955, 599 Էջ, տպ. 5.000։
  • Հինգ բատիր։ Ղազախ մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել Է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1955, 90 էջ, տպ. 5.000։
  • Ադամ Միցկևիչ, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1955, 320 էջ, տպ. 5.000։
  • Քրիստո Բոտև, Երկեր (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1955, 423 էջ, տպ. 5.000։
  • Ջաննի Ռոդարի, Բարև, երեխաներ (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել Է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1956, 60 էջ, տպ. 10.000։
  • Վալերի Բրյուսով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1957, 383 էջ, տպ. 10.000։
  • Յան Ռայնիս, Ընտիր երկեր (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1957, 672 էջ, տպ. 5.000։
  • Իրակլի Աբաշիձե, Բանաստեղծություններ (թարգմանության հեղինակակից Վաղարշակ Նորենց), Ե., Հայպետհրատ, 1958, 152 էջ, տպ. 3.000։
  • Մուսա Ջալիլ, Հատընտիր (բանաստեղծություններ և պոեմներ), Ե., Հայպետհրատ, 1959, 225 էջ, տպ. 5.000։
  • Սերգեյ Եսենին, Հատընտիր (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1961, 399 էջ, տպ. 10.000։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1961, 648 Էջ, տպ. 5.000։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1962, 108 էջ, տպ. 10.000։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (մի մասը թարգմանել Է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1963, 123 էջ, տպ. 5.000։
  • Ընտիր Էջեր ռուս սովետական պոեզիայի (ժողովածուի մի մասը թարգմանել Է Պ. Սևակը), Ե., Հայպետհրատ, 1963, 543 էջ, տպ. 3.000։
  • Նորա Ադամյան, Երեք վիպակ, Ե., Հայպետհրատ, 1963, 272 Էջ, տպ. 5.000։
  • Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Հայաստան», 1965, 451 էջ, տպ. 6.000։
  • Էդուարդաս Մեժելայտիս, Մարդը (բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1965, 120 էջ, տպ. 3.000։
  • ՄիխայիլԼերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 2, Պոեմներ (գրքի մեջ տեղ գտած «Դև» պոեմը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Հայաստան», 1966, 460 էջ, տպ. 6.000։
  • Վալերի Բրյուսով, Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (գրքի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1967, 297 էջ, տպ. 7.000։
  • Հունգար բանաստեղծներ, Ե., «Հայաստան», 1968, 168 էջ, տպ. 2.000։
  • Գիտես երկիրն այս (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Հայաստան», 1970, 151 էջ, տպ. 3.000։ Հ
  • Համանվագ (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Պ. Սևակը), «Հայաստան», 1972, 108 էջ, տպ. 5.000։
  • Վլադիմիր Մայակովսկր, Երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Հայաստան», 1972, 215 էջ, տպ. 5.000։
  • Ալեքսանդր Պուշկին, Լիրիկա (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Հայաստան», 1974, 196 էջ, տպ. 3.000։
  • Լեոնիդ Մարտինով, Առաջնեկություն (բանաստեղծություններ, մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Սովետական գրող», 1976, 70 էջ, տպ. 5.000։
  • Եղբայրական ձայներ (սովետական նշանավոր գրողների ստեղծագործությունների ժողովածու, գրքում տեղ գտած Պավլո Տիչինայի, Գալակտիոն Տաբիձեի և էդուարդաս Մեժելայտիսի գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Լույս», 1978, 295 էջ, տպ. 20.000։
  • Համաստեղության։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների ստեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ (ժողովածուի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Սովետական գրող», 1978, 272 էջ, տպ. 3.000։
  • Սերգեյ Գորոդեցկի, Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (բանաստեղծություններ, վեպ, հոդվածներ, նամակներ, մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Սովետական գրող», 1980, 330 էջ, տպ. 15.000։
  • Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Սովետական գրող», 1980, 167 էջ, տպ. 5.000։
  • Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Սովետական գրող», 1982, 696 էջ, տպ. 50.000։
  • Ռուս դասականների գրադարան։ Մ. Յու. Լերմոնտով, Ընտիր երկեր (գրքում տեղ գտած բանաստեղծությունների մի մասը և «Դև» պոեմը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Սովետական գրող», 1982, 576 էջ, տպ. 50.000։
  • XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Երևանի համալսարանի հրատարակչության, 1982, 536 էջ, տպ. 20.000։
  • Խազարի երգը։ Ադրբեջանական քնարերգության (մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Սովետական գրող», 1982, 294 էջ, տպ. 3.000։
  • Վրացական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն,1983, 440 էջ, տպ. 5.000։
  • Ֆրանսիական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., Երևանի համալսարանի հրատարակչության, 1984, 480 էջ, տպ. 10.000։
  • Էդուարդաս Մեժելայտիս, Իմ կրկնակի Արարատը, Բանաստեղծություններ, պոեմներ, ակնարկներ (գրքի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Սովետական գրող», 1984, 279 էջ, տպ, 10.000։
  • Մ. Լերմոնտով, Երկեր (գրքի մեջ մտնող «Դևը» պոեմը թարգմանել է Պ. Սևակը), Ե., «Լույս», 1985, 288 էջ, տպ. 50.000։


Պ. Սևակի և նրա ստեղծագործությունների մասին

Աղբյուրներ

Անձնական գործիքներ