Թադևոս Մանդալյան

LitoPediaյից՝ ազատ հանրագիտարանից

Mandalyan Tadevos.JPG

Թադևոս Գեղամի Մանդալյան (1901, հուլիսի 5, Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) - 1938), հայ խմբագիր, կուսակցական և պետական գործիչ:

ՌՍԴԲ(բ)Կ անդամ 1917-ից: 1919-1920-ին ընդհատակյա կուսակցական աշխատանք է կատարել Թիֆլիսում, որի համար արտաքսվել է Հայաստան: Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920): Եղել է «Գուդոկ» (1923-1924, Մոսկվա), Պրոֆինտերնի «Տեղեկագիր» (1924-1926, Մոսկվա), «Խորհրդային Հայաստան» (1928) թերթերի խմբագիր: 1928-ին` Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի նախագահ, 1928-1936-ին` ՀԽՍՀ ԲԳՏ ժողկոմ, ՀԿԿ կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ և ՀԽՍՀ ԺԿՀ նախագահի տեղակալ: 1936-1938-ին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին:

Աշխատությունները վերաբերում են միջազգային բանվորական և ազգային-ազատագրական շարժումներին:

Աղբյուրներ

  • Ով ով է. Հայեր. Կենսագրական բառարան, հատոր 2, Ե., ՀՀՀ, էջ 35:
Անձնական գործիքներ