Զավեն Ավետիսյան
LitoPediaյից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիսյան Զավեն Վասիլի (ծնվ. 1933, նոյեմբերի 16), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (2002): ՀԳՄ անդամ (1986):
Ծնվել է Իջևանի շրջանի Խաչթառակ գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1955-ին ավարտել է Չոգուևի (Ուկրաինա) ռազմական օդաչուների բարձրագույն ուսումնարանը և ծառայության անցել Մոսկվայի հակաօդային պաշտպանությունում։
Զ. Ավետիսյանր 1958թ. զորացրվելուց հետո ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ, որն ավարտել է 1963-ին։ Մանկավարժական աշխատանքի է անցել հայրենի գյուղում որպես ուսուցիչ, երեկոյան միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1967թ. ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրա:
1970-ին պաշտպանել է թեկնածուական, 1986-ին դոկտորական ատենախոսություն։ 2002-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1968 թվականից Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում եղել է ավագ, ապա առաջատար գիտական աշխատող, գրականության տեսության բաժնի վարիչ։
1996 թվականից աշխատում է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնում։
Բովանդակություն |
Զ. Ավետիսյանի երկերը Լիտոպեդիայում
- Գրականության տեսություն, Ե., 1998
- Տեքստաբանություն, Ե., 2008
- Գրական ստեղծագործության հոգեբանություն, Ե., 2011
Երկեր
- Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան, Եր.,1984:
- Գեղարվեստական մտածողության հետքերով, Եր., 1985:
- Մարդը Ե դարի գրականության մեջ, Անթիլիաս, 1985:
- Հայ պատմավեպի պոետիկան, Եր., 1986:
- Խորենացին մշակույթի գիտակցության մեջ, Եր., 2001:
- Նորագույն գրականության զարգացման միտումները, Եր., 2003:
- Նարեկացու Մատյանը, Եր., 2006:
- Հնի և նորի զուգահեռներում, Եր., 2000 թ.
- Գրողի ստեղծագործական հոգեբանության հարցեր, Եր., 2011:
Բուհական դասագրքեր
- Գրականության տեսություն, Եր., 1998:
- Տեքստաբանություն (մեթոդական ուղեցույց), Եր., 2000:
- Տեքստաբանություն (բուհական դասագիրք), Եր., 2008:
Դպրոցական դասագրքեր
- Հայ գրականություն 7-րդ դասարանի համար, Եր., 1993:
- Հայ գրականություն 7-րդ դասարանի համար (նոր ծրագրով), Եր., 1998:
- Գրականություն (նոր ծրագրով) 7-րդ դասարանի համար, Եր., 2001:
- Գրականություն, (դասագիրք 8-րդ դասարանի համար), Եր., 2007:
- Գրականության դասագիք 11-րդ դասարանի համար (Վլադիմիր Կիրակոսյանի համահեղինակությամբ), Եր., 2010:
Անթոլոգիաներ, բանաստեղծական ժողովածուներ, տեքստաբանական աշխատանքներ
- Մարգարիտներ հայ քնարերգության, 2-րդ հատոր, Ե., 1974:
- La poésie arménienne anthologie, Paris, 1973.
- Թումանյան (հոբելյանական քառահատոր, 2-րդ և 4-րդ հատորներ), Եր., 1969:
- Հովհաննես Շիրազ, Ընտրանի, Եր., 2002:
- XX դարի հայ պոեզիա, Եր., 2005:
- Դ. Դեմիրճյանի գիտական հրատարակություն, 11-րդ և 12-րդ հատորներ, Եր., 1985:
Աղբյուրներ
- Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Եր., 1986, «Սովետական գրող», 62 էջ։
- Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 115:
- Զավեն Ավետիսյան, Գրական ստեղծագործության հոգեբանություն, Ե., ԵՊՀ հրատ. 2011, էջ 239-240: