Բանասիրության հանրագիտարան

LitoPediaյից՝ ազատ հանրագիտարանից

(Վերահղված է Գլխավոր Էջ-ից)
Բարի գալուստ Լիտոպեդիա՝
Բանասիրության հայերեն հանրագիտարան, որը կայանում է Աշոտ Գաբրիելյանի և «Գրանիշ» գրական ակումբի ջանքերով։
Այս պահին հանրագիտարանը համալրված է 1698 հոդվածով:
Լիտոպեդիայի մասին  • Օգնություն

Ա–Ֆ ցանկ

Ընտրյալ հոդվածներ
Mesrob Mashtots 1885.jpg

Մեսրոպ Մաշտոց (362 - 440, փետրվարի 17), հայ գրերի ստեղծողը և մատենագրության հիմնադիրը, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը:

Ծնվել է պատմական Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում կիսազատ (կարճազատ) գյուղացու ընտանիքում: Ծնողների մասին գիտենք միայն այնքանը, որ հոր անունը Վարդան է: Մեսրոպ Մաշտոցի աշակերտ և կենսագիր Կորյունի, ինչպես և մյուս պատմիչների (Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի և այլք) վկայության համաձայն, Մեսրոպը իր ժամանակի համար լավ կրթություն է ստացել հայրենի գավառում` Տարոնում, որից հետո գնացել է Վաղարշապատ մայրաքաղաքը և պաշտոնավարել Խոսրով Գ-ի արքունիքում` որպես ատենադպիր և զինվորական: Նա իմացել է հունարեն, ասորերեն և պարսկերեն լեզուներ, որոնցով հայկական արքունիքում վարում էր գրագրություն: Թե քանի տարի է Մեսրոպը պաշտոնավարել արքունիքում` ստուգապես հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրան արքունիքում սիրել ու համակրել են, ըստ որում Կորյունը գրում է, թե նա «իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին»:

Չնայած պաշտոնի մեջ ունեցած առաջադիմությանը, Մեսրոպը թողնում է զինվորական ծառայությունը, ընդունում է հոգևոր կոչում և իրեն նվիրում ճգնավորության, իր կյանքը անցկացնում մենակեցության մեջ, մարդկանցից հեռու, քարանձավներում: Այս ճգնակեցության ժամանակ նա իրեն ընկերակից է դարձնում նաև ուրիշներին, որոնք , ամենայն հավանականությամբ, իր հետևորդները կամ աշակերտները դարձան: Այնուհետև, առնելով իր աշակերտներին, նա մեկնում է Գողթան գավառի կողմերը, որտեղ դեռևս ամուր պահպանվում էին հեթանոսական կրոնն ու սովորույթները: Նրան ընդառաջ է գալիս տեղի իշխան Շաբիթը, հյուրընկալում սիրով և հնարավորություն տալիս ծավալելեու քարոզչական գործունեություն:

Կորյունի վկայությամբ, նա դարձի, այսինքն` քրիստոնեական դավանանքի է բերում Գողթն գավառի ժողովրդին: Կարդալ ամբողջը

Կաղապար:Այսօրվա հոդվածը

    
Հոդված «Հայոց լեզու» բաժնից

Խոսքի մասեր (հնում՝ մասունք բանի), բառերի խմբավորումներ ըստ իմաստի, ձևավորման (ձևակազմական, մասամբ և բառակազմական) և գործառական ընդհանրությունների։

Հայերենագիտության մեջ սրանց առանձնացումը նախապես կատարվել է հունական քերականության հետևողությամբ։ Դիոնիսոս Թրակացու «Քերականության արվեստի» թարգմանության մեջ ճանաչված է ութ խոսքի մաս՝ անուն, բայ, ընդունելություն, հոդ, դերանուն, նախադրության, մակբայ, շաղկապ։ Հետագայում լատինական քերականության հետևողությամբ ավելացվում է միջարկությունը. հոդը, իբրև ինքնուրույն խոսքի մաս, մերժվում է: Աստիճանաբար անվան մեջ տարորոշվում են գոյականն ու ածականը. Արսեն Բագրատունին «ընդունելությունը» փոխարինում է դերբայով, միջարկությունը՝ ձայնարկությամբ: Ստեփան Պալասանյանցի մոտ որոշակի տարորոշված են գոյականը, ածականը և թվականը։ Մանուկ Աբեղյանը թվականները, դերանունները և դերբայները բաշխեց ու տեղադրեց հարաբերակից խոսքի մասերի մեջ, իբրև՝ թվական-գոյական, թվական-ածական, թվական-մակբայ, դերանուն-գոյական, դերանուն-ածական, դերանուն-մակբայ (դերանվանական մակբայ), դերբայ-գոյական, դերբայ-ածական, դերբայական մակբայ։ Արարատ Ղարիբյանը և Գուրգեն Սևակը հետագայում վերականգնում են դերանվան և թվականի ինքնուրույն տեղը խոսքի մասերի շարքում, իսկ դերբայները դիտելով իբրև բայի անդեմ ձևեր՝ տեղադրում են բայական համակարգի սխեմայում: Ավելի ուշ Սերգեյ Աբրահամյանը և Աշոտ Աբրահամյանը պահանջում են ճանաչել եղանակավորող բառերը իբրև ինքնուրույն խոսքի մաս։ Էդուարդ Աղայանի և Գևորգ Ջահուկյանի աշխատություններում փորձեր են արվում խոսքի մասերի դասակարգումը հասցնել իր ավարտին, դրան տալ համակողմանի մեկնաբանություն։ Ընդ որում Է. Բ. Աղայանը ճանաչում է 11 խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, եղանակավորող բառեր, ձայնարկություն, նմանաձայնություն։ Գ. Ջահուկյանի սխեմայում խոսքի մասերը (թվով՝ 14) ներկայանում են հետևյալ համակարգությամբ՝ գոյական, դերանուն գոյական, ձևաբանական բառ-մասնիկներ, ածական (բուն ածական), թվական (թվական-ածական) , դերանվանական ածական, կապ, բայ, մակբայ, ստորադասական շաղկապ, ձայնարկություն, եղանակավորող բառեր, եղանակական բառ-մասնիկներ, համադասական շաղկապ։ Հովհաննես Բարսեղյանը, քննելով արված դասակարգումները, գալիս է այն հետևության, որ խոսքի մասերի դասակարգման ընդհանուր հիմունքը իմաստագործառական հատկանիշն է, և որ դրանք իսկապես բառաքերականական խմբավորումներ են և բնութագրվում են դրական ու բացասական կարգային հատկանիշներով։ Ըստ այդմ նա զանազանում է երկու կարգի բառախմբեր՝ կարգային բացասական հատկանիշներով բնութագրվող բառակարգեր և խոսքիմաստային իմաստ ունեցող բառեր կամ հիմնական խոսք մասեր: Առաջինների մեջ մտնում են ձայնարկությունները, նմանաձայնությունները, կապերն ու շաղկապները, եղանակավորող բառերն ու երանգական բառ-մասնիկները։ Երկրորդների մեջ մտնում են անուն խոսքի մասերը՝ գոյական, ածական, բայ, մակբայ (նաև՝ թվական) և դերանուն խոսքի մասերը՝ գոյական դերանուն, բայ դերանուն, ածական դերանուն, թվական դերանուն, մակբայ դերանուն։Կարդալ ամբողջը

Կաղապար:Հայոց լեզու


Օտարագիր հայ գրողներ
William-saroyan.jpg

Սարոյան Վիլյամ Արմենակի (1908, օգոստոսի 31 Ֆրեզնո (ԱՄՆ) – 1981, մայիսի 16 Ֆրեզնո, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), ազգությամբ հայ անգլիագիր արձակագիր, դրամատուրգ:

Ծնվել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, բիթլիսցիներ Արմենակ և Թագուհի Սարոյանների ընտանիքում: Ունեցել է մեկ եղբայր (Հենրի), երկու քույր (Զաբել, Կոզետ): Մանկուց աշխատել է, եղել ցրիչ: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր են խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը: Առաջին անգամ տպագրվել է 1933-ին, Բոստոնի «Հայրենիք» անգլերեն շաբաթաթերթում` Սիրակ Գորյան կեղծանվամբ: Մեծ հռչակի է արժանացել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողին և այլ պատմվածքներ» (1934) ժողովածուով: Թողել է գրական հարուստ ժառանգություն. բանաստեղծություններ, պատմվածքներ, վեպեր, վիպակներ, պիեսներ, հուշեր, նամակներ: Պատմվածքների ժողովածուներից են` «Փոքրիկ երեխաներ» (1397), «Ողջույն քեզ, սե’ր» (1938), «Իմ անունը Արամ է» (1940), «Սիրելիս» (1944), «Ասորին» (1949) և այլ ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրերում ներմուծել է տեղի և ժամանակի հետ սերտորեն կապված սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական, բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, բնականությամբ, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, պատկերների ու կերպարների գունագեղությամբ: Սարոյանը ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ`«մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աշխարհում»:

Սարոյանը ճշմարտացիորեն ստեղծել է հասարակ մարդկանց առօրյա կյանքի դրվագներ` դրանք հասցնելով գեղարվեստական մեծ արտահայտչականության և ընդհանրացումների: Նրա շատ գրական կերպարներ հայեր են, որոնք մերկայացնում են հայկական միջավայրը` իր ազգային ավանդույթներով ու բարքերով, «հին հայրենիքի» մասին հիշողությամբ: «Հին հայրենիքի» մոտիվը, ինչպես նաև նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Իրականության մեջ նույնպիսի հարաբերության մեջ են Սարոյանի «տարօրինակ» ու ձախողակ մարդկանց, հատկապես մանուկների ու պատանիների կերպարները: Դրանք համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության խորհրդանիշեր, որպես գրողի մարդասիրական աշխարհազգացողության արտահայտիչներ: Կարդալ ամբողջը

Կաղապար:Օտարագիր հայ գրողներ


Կաղապար:Շաբաթվա գործը


    
Հանրագիտարան
Հանրագիտարան

Լիտոպեդիայի մասին — Վերջին հոդվածները — Այբբենական ցանկ — Բոլոր հոդվածները — Վիճակագրություն

    
Անձնական գործիքներ
Աշոտ Գաբրիելյան Մանկական գրականություն Ճապոնական գրականություն և արվեստ