Ավետիք Իսահակյան

LitoPediaյից
Ավետիք Իսահակյան
Isahakyan.jpg
բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ
Ծնված. 1875, հոկտեմբերի 30
Վախճանված. 1957, հոկտեմբերի 17

Ավետիք Սահակի Իսահակյան (1875, հոկտեմբերի 30-1957, հոկտեմբերի 17), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1946), Հայկական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից:

Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Իսահակյանի պապը՝ Նիկողայոսը, ծննդով Կոգովիտ գավառի Դարոյնք (հետագայում՝ Բայազետ) քաղաքից էր։ Նրանց տոհմը Բայազետում կոչվել է Կոլոտենք։ Եվ պատահական չէ, որ 1911-ին արտասահման վտարանդված Իսահակյանը Ցյուրիխում և Ժնևում ապրում էր Ավետիս Բայազիտ կեղծանունով։

Ավետիք Իսահակյանի մանկությունն անցել է Ալեքսանդրապոլում ու Ղազարապատ գյուղում, որտեղ հայրն ուներ ջրաղաց ու տնտեսություն։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում։ Հետո սովորել է Ղփչախ գյուղի Հառիճա վանքի դպրոցում, որն էջմիածնի Գևորգյան ճեմարանի նախադուռն էր։ 1889-1892-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Այստեղ նրա ուսուցիչներն են եղել Կ. Կոստանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Լ. Մանվելյանը, Ս. Լիսիցյանը։ 1892-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով։ Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով 1893-ին մեկնել է Եվրոպա։ Աշխատել է Վիեննայի անտրոպոլոգների թանգարանում և ունկնդրել անտրոպոլոգիայի դասընթացները։ Ապա տեղափոխվել է Գերմանիա և դարձել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր։ 1895-ին վերադարձել է հայրենիք։ Հայկական ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում։ 1898-ին ցարական իշխանությունների կողմից աքսորվել է Օդեսա, ուր մնացել է մինչև 1899-ի հունվարը։ 1900-ին նորից է մեկնել Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյարիխում։ 1901-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք։ 1904-ին գնացել է Մոսկվա, ապա՝ Պետերբուրգ։ 1907-ի ամռանը եղել է Վիեննայում։ 1908-ին նորից է ձերբակալվել և մեկ տարով, մինչև 1909-ի գարունը, բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում։ Ամուսնացել է 1909-ին։ Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից 1911-ին անցել է ռուս-թուրքական սահմանը և մեկնել Կ. Պոլիս։ Այստեղից անցել է Վիեննա, ապա հաստատվել Շվեյցարիայում (Ժնև)։ 1914-ի գարնանից մինչև 1915-ի վերջը ապրել է Բեռլինում (Գերմանիա), 1916հունվարի 1-ից մինչև 1921-ը՝ Ժնևում (Շվեյցարիա)։ 1921–1926-ին ապրել է Վենետիկում (Իտալիա)։ 1926-ին իր ընտանիքը փոխադրել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել Հայաստան, ուր ապրել է մինչև 1930-ը։ 1930-1936-ին ապրել է Փարիզում։ 1936-ի դեկտեմբերին վերադարձել և մշտական բնակություն է հաստատել Հայաստանում։ 1946-1957–ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը։ ՀԽՍՀ II-IV գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր էր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1945 և 1955)։ Մահացել է 1957-ի հոկտեմբերի 17-ին, Երևանում, թաղվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։


Բովանդակություն

Ավ. Իսահակյանի ստեղծագործությունները Լիտոպեդիայում

Ավ. Իսահակյանի և նրա ստեղծագործությունների մասին Լիտոպեդիայում

Ավ. Իսահակյանի երկերի մատենագրությունը

  • Երգեր ու վերքեր, Ալեքսանդրապոլ, 1897 (շապիկի վրա՝ 1898), 64 էջ։
  • Հին-նոր երգ ու վերքերից, Բաքու, 1902, 24 էջ։
  • Բանաստեղծություններ, Բաքու, տպարան «Արոր», 1903, 136 էջ։
  • Երգեր ու վերքեր, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1908, 288 էշ։
  • Աբու-լալա Մահարի, Կ. Պոլիս, տպարան «Արաքս», 1911, 26 էջ։
  • Աղա Նազար, Կ. Պոլիս, 1912, 22 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Կ. Պոլիս, 1918, 16 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Կ. Պոլիս, տպար՝ան Սանջակջյան, 1920, 24 էջ։
  • Հայրենի աղբյուրից (բանաստեղծություններ), Բոստոն, տպարան «Հայրենիք», 1920, 122 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Բոստոն, «Հայրենիք»–ի հրատ., 1922, 29 էջ։
  • Աշնան ծաղիկներ (բանաստեղծությունների ժողովածու), Վենետիկ, Մխիթարյան տպարան, 1922, 71 էջ։
  • Սասմա Մհեր (վիպերգ), Վիեննա, Մխիթարյան տպարան, 1922, 54 էջ։
  • Արձակ էջնր, հատոր աոաջին, Կ. Պոլիս, «Հայկաշեն» գրատան հրատ., 1923, 120 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Կ. Պոլիս, 1926, 24 էջ։
  • Լիլիթ, Թիֆլիս, Զակկնիգա, 1927, 113 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Ե., տպարան «Հերմես», 1929, 80 էջ։
  • Համբերանքի չիբուխը, Ե., տպարան «Հերմես», 1929, 46 էջ։
  • Բանաստեղծություններ, Ե., Պետհրատ, 1930, 305 էջ։
  • Նրանք դրոշակ ունին, Փարիզ, 1932, 44 էջ։
  • Աբու-լալա Մահարի և իր վերադարձը, Ստամբուլ, տպարան «Կյաթենբերգ», 1936, 31 էջ։
  • Սասմա Մհեր, Ե., Պետհրատ, 1938, 42 էջ։
  • Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 1, Ե., Պետհրատ, 1939, 318 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Բեյրութ, տպարան «Փյունիկ», 1939, 20 էջ։
  • Աղա Նազար, Բեյրութ, տպարան «Փյունիկ», 1939, 22 էջ։
  • Ընտիր երկեր երկու հատորով, հատոր 2, Ե., Պետհրատ, 1940, 324 էջ։
  • Կաքավն ու աղվեսը, Ե., Հայպետհրատ, 1940, 6 էջ։
  • Արջն ու օձը, Ե., Հայպետհրատ, 1941, 8 էջ։
  • Հատընտիր (բանաստեղծությունների ժողովածու), Ե., Հայպետհրատ, 1943, 112 էջ։
  • Արկածախնդիրները, Ֆրեզնո, տպարան «Նոր օր»–ի, 1943, 16 էջ։
  • Արկածախնդիրները, Նյու Յորք, 1943, 16 էջ։
  • Աբու-լալա Մահայփ, Ստամբուլ, տպ. Հ. Աբրահամյանի, 1945, 16 էջ։
  • Ալագյազի մանիներ, Ե., Հայպետհրատ, 1945, 45 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Բուենոս Այրես, տպարան «Արմենիա», 1945, 15 էջ։
  • Արձակ էջեր, Ե., Հայպետհրատ, 1945, 158 էջ։
  • Հանուն հայրենիքի և կուլտուրայի պաշտպանության, Ե., Հայպետհրատ, 1945, 100 էջ։
  • Առակներ, Ե., Հայպետհրատ, 1946, 30 էջ։
  • Իմ հուշերից, Ե., Հայպետհրատ, 1946, 80 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Հալեպ, տպարան «Անի», 1946, 28 էջ։
  • Ավետիք Իսահակյան (ծննդյան 70-ամյակին նվիրված), Հալեպ, տպարան «Տեր-Սահակյան», 1946, 28 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան-Մոսկվա, 1948, 518 էջ
  • Գարիբալդիականը, Ե., Հայպետհրատ, 1948, 23 էջ։
  • Սգավոր արագիլը, Ե., Հայպետհրատ, 1948, 10 էջ։
  • Երկերի ժողովածու, հատոր 1, Բանաստեղծություններ, Ե., Հայպետհրատ, 1950, 380 էջ, տպ. 5.000։
  • Երկերի Ժողովածու, հատոր 2, Պոեմներ, լեգենդներ և բալլադներ, առակներ, թարգմանություններ, Ե., Հայպետհրատ, 1950, 240 էջ, տպ. 5.000։
  • Երկերի ժողովածու, հատոր 3, Պատմվածքներ, արձակ պոեմներ, լեգենդներ և զրույցներ, հեքիաթներ, առակներ, Ե.,Հայպետհրատ, 1951, 328 էջ, տպ. 5.000։
  • Երկերի ժողովածու, հատոր 4, հուշեր և հոդվածներ, Ե., Հայպետհրատ, 1951, 240 էջ, տպ. 5.000։
  • Աբու-լալա Մահարի, Բեյրութ, տպարան «Տոնիկյան», 1951, 36 էջ։
  • Սասմա Մհեր, Բեյրութ, տպարան «էտվան», 1952, 42 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Բեյրութ, տպարան «էտվան», 1953, 36 էջ։
  • Ալագյազի մանրներ, Ե., Հայպետհրատ, 1954, 44 էջ։
  • Նշխարներ Իսահակյանեն, Հալեպ, մատենշար «Դեպի երկիր», թիվ 2, 1954, 26 էջ։
  • Երկեր, Ե., Հայպետհրատ, 1955, 400 էջ։
  • Հատընտիր, Հալեպ, տպարան «Ոսկետառ», 1955, 20 էջ։
  • Արձակ էջեր, Ե., Հայպետհրատ, 1955, 53 էջ։
  • Բանաստեղծություններ, Ա հատոր, Բեյրութ, տպարան «էտվան», 1955, 199 էջ։
  • Արձակ էջեր, Բ հատոր, Բեյրութ, տպարան «էտվան», 1955, 182 էջ։
  • Երգեր և ռոմանսներ, Ե., Հայպետհրատ, 1955, 140 էջ։
  • Իմ հուշերից, Բեյրութ, տպարան «էտվան», 1955, 98 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Բեյրութ, տպարան «էտվան», 1957, 35 էջ։
  • Երկեր 4 հատորով, հատոր 1, Ե., Հայպետհրատ, 1958, 399 էջ։
  • Երկեր 4 հատորով, հատոր 2, Ե., Հայպետհրատ, 1958, 307 էջ։
  • Հատընտիր, Ե., Հայպետուսմանկհրատ, 1958, 82 էջ։
  • Երկեր 4 հատորով, հատոր 3, Ե., Հայպետհրատ, 1959, 536 էջ։
  • Երկեր 4 հատորով, հատոր 4, Ե., Հայպետհրատ, 1959, 523 էջ։
  • Ուստա Կարո և Օրթե Հարութ (վեպ, անավարտ), Թեհրան, տպարան «Անի», 1959, 211 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել Ավ. Իսահակյանի գործերից մի քանիսը), Ե, Հայպետհրատ, 1960, 480 էջ, տպ. 3.000։
  • Հայդուկի երգեր, Բեյրութ, 1960, 50 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում տեղ են գտել Ավետիք Իսահակյանի գործերից մի քանիսը), Ե., Հայպետհրատ, 1961, 356 էջ, տպ. 10.000։
  • Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (գրքի մեջ տեղ է գտել Ավ. Իսահակյանի «Չարենցի հետ Վենետիկում» հուշը), Ե., Հայպետհրատ, 1961, 395 էջ, տպ. 5.000։
  • Աբու-լալա Մահարի, Կահիրե, 1961, 80 էջ։
  • Նուկիմ քաղաքի խելոքները, Ե., Հայպետհրատ, 1962, 13 էջ։
  • Պատմվածքներ, լեգենդներ, Ե., Հայպետհրատ, 1962, 181 էջ։
  • Արձակ էջեր, Ե., Հայպետհրատ, 1963, 646 էջ։
  • Առակներ, Ե., «Հայաստան», 1968, 74 էջ։
  • Լիրիկա, Ե., «Հայաստան», 1968, 384 էջ, տպ. 30.000։
  • Մեր գրի անմահ փառքը (Հովհաննես Թումանյանի մասին), Ե., «Հայաստան», 1969, 52 էջ, տպ. 15.000։
  • Երկեր, Ե., «Լույս», 1970, 87 էջ։
  • Գարիբալդիականը, Ե., «Հայաստան», 1970, 13 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Ե., «ձայաստան», 1971, 119 էջ։
  • Արձակ, Ե., «Հայաստան», 1973, 382 էջ։
  • Կտակ (բանաստեղծությունների ժողովածու), Ե., «Հայաստան», 1973, 234 էջ։
  • Լռության ասպետը, Ե., «Հայսստան», 1973, 222 էջ։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Ե., «Հայաստան», 1973, 463 էջ, տպ. 60.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Ե., «Հայաստան», 1974, 335 էջ, տպ. 60.000։
  • Լիլիթ, Ե., «Հայաստան», 1974, 28 էջ։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Ե., «Հայաստան», 1975, 479 էջ, տպ. 60.000։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Ե., «Հայաստան», 1975, 492 էջ, տպ. 60.000։
  • Հատընտիր, Ե., «Հայաստան», 1975, 243 էջ։
  • Երգեր ե ռոմանսներ (խոսք Ավետիք Իսահակյանի), Ե., «Հայաստան», 1975, 124 էջ։
  • Աբու-լալա Մահարի, Ե., «Հայաստան», 1975, 49 էջ։
  • Բանաստեղծի սիրտը, Ե., «Հայաստան», 1975, 70 էջ։
  • Արվեստի մասին, Ե., «Սովետական գրող», 1977, 198 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Ավ. Իսահակյանի «Խորհրդային Հայաստանամ», «Խոսք հոբելյանական հանդեսին», «Հայ գրականության տասնօրյակը Մոսկվայամ» հոդվածները), Ե., «Սովետական գրող», 1977, 552 էջ, տպ. 10.000։
  • Հիշատակարան, Ե., «Սովետական գրող», 1977, 473 էջ։
  • Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Ե., «Սովետական գրող», 1977, 434 էջ, տպ. 60.000։
  • Երկերի ժողովաժու 6 հատորով, հատոր 6, Ե., «Սովետական գրող», 1979, 430 էջ, տպ. 60.000։
  • Աբու-լալա Մահարի, Բեյրութ, տպարան «Տոնիկյան», առանց թվագրման, 36 էջ։
  • Քաջ ձիավորը (պատմվածքներ և բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 72 էջ, տպ. 30.000։
  • Երկեր, Ե., «Լույս», 1980, 264 էջ, տպ. 50.000։
  • Արևի մոտ (հեքիաթներ), Ե., «Սովետական գրող», 1983, 23 էջ, տպ. 30.000։
  • Լիլիթ (լեգենդներ), Ե., «Սովետական գրող», 1983, 92 էջ, տպ. 30.000;
  • Աբու-լալա Մահարի (պոեմ), Ե., «Սովետական գրող», 1984, 72 էջ, տպ. 30.000։
  • Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Բանաստեղծություններ, պոեմներ, լեգենդներ և բալլադներ (Ավ. Իսահակյան), Բանաստեղծություններ (Վ. Տերյան), հայերեն և ռուսերեն, Ե., «Լույս», 1985, 520 էջ, տպ. 50.000։
  • Արձակ ստեղծագործություններ, Ե., «Լույս», 1985, 584 էջ, տպ. 50.000։

Ավ. Իսահակյանի կատարած թարգմանությունների մատենագրություն (գերմաներենից, ռուսերենից)

  • Արթուր Շնիցլեր, Երկերի ժողովածու, հատոր 1 (գրքի մեջ մտնող «Լոյտընանտ Գուստլ» վիպակը թարգմանել է Ա. Իսահակյանը), Մոսկվա, 1912։
  • Կնուտ Համսուն, Պան։ Լեյտընանտ Թոմաս Գլանի թղթերից, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղանյանի, 1913, 223 էջ։
  • Ակակի Ծերեթելի, Հատընտիր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Պետհրատ, 1940, 96 էջ, տպ. 3.000։
  • Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Հայպետհրատ, 1941, 261 էջ, տպ. 5.000։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Հատընտիր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Հայպետհրատ, 1941, 88 էջ, տպ. 3.000։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Հայպետհրատ, 1951, 279 էջ, տպ. 4.000։
  • Իոսեբ Գրիշաշվիլի,Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Հայպետհրատ, 1956, 112 էջ, տպ. 3.000։
  • Հաֆեզ, Լիրիկա (մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Հայպետհրատ, 1957, 132 էջ, տպ. 10.000։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Հայպետհրատ, 1961, 648 էջ, տպ. 5.000։
  • Միխայիլ Լերմոնտով, Երկերի ժողովածու 3 հատորով, հատոր 1 (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., «Հայաստան», 1965, 451 էջ, տպ. 6.000։
  • Կնուտ Համսուն, Պան (վեպ), Ե., «Հայաստան», 1971, 223 էջ, տպ. 30.000։
  • Մաքսիմ Ռիլսկի, Կամուրջներ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1973, 125 էջ, տպ. 3.000։
  • Համաստեղություն։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների ստեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., «Սովետական գրող», 1978, 272 էջ, տպ. 3.000։
  • Ռուս դասականների գրադարան։ Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., «Սովետական գրող», 1982, 576 էջ, տպ. 50.000։
  • Վրացական պոեզիա (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 440 էջ, տպ. 5.000։ 16. Ֆրանսիական պոեզիա (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ավ. Իսահակյանը), Ե., Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984, 480 էջ, տպ. 10.000։

Գրականություն

Աղբյուրներ

Անձնական գործիքներ