Աշոտ Գաբրիելյան
LitoPediaյից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Գաբրիելյան (ծնվ. 1979, դեկտեմբերի 13), բանաստեղծ, «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանի հիմնադիր:
Ծնվել է 1979-ի դեկտեմբերի 13-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում: 1997-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
Թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն և վրացերեն:
Բովանդակություն |
Հրատարակած գրքերը
- Հրեշտակները ասեղի ծայրին (բանաստեղծություններ),Երևան, Տոներ, 2001։
- Հավատացեք, քանի որ չեք հավատալու (բանաստեղծություններ),Երևան, ՀԳՄ հրատ., 2004։
- Գրպանի բանաստեղծություններ, Երևան, Անտարես, 2012:
Աշոտ Գաբրիելյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում
- Արդի հայ քնարերգություն, հատոր Ա, Երևան, 2008, 520 էջ։
- Արմատ և լույս (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, ԵԳԵԱ հրատ., 2008, 88 էջ։
- Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն (գրքի «Ձայն երիտասարդաց. գանձասարյան ղողանջներ» բաժնում զետեղված է Ա. Գաբրիելյանի բանաստեղծություններից), Ստեփանակերտ, 2008, Արցախի գրողների միության հրատ., 192 էջ։
- Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ, Ե., Գրական էտալոն, 2011, 120 էջ:
- Անթոլոգիա. 18-33. Արդի հայ պոեզիա, Ե., Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2013, 284 էջ:
- Ի սկզբանէ էր բանն, In the beginning was the word, Ե., Ապոլոն, 2013, էջ 223-225 (անգլերեն և հայերեն):
Ա. Գաբրիելյանի ստեղծագործությունները Լիտոպեդիայում
- Գրպանի բանաստեղծություններ, Ե., «Անտարես», 2012:
- Յասունարի Կավաբատա. Զուտ ճապոնական ինքնասպանություն (Աշոտ Գաբրիելյան)
- Գրող, ընթերցող, քննադատ (Աշոտ Գաբրիելյան)
- Չասվածի պոեզիան (Աշոտ Գաբրիելյան)
Ա. Գաբրիելյանի գրական ստեղծագործությունները մամուլում
- Ազգային գաղափար, 2010, թիվ 8
- Ազդարար, 2010, թիվ 9
- Ալիք (Իրան), 2008
- Գարուն, 2006, թիվ 3-4
- Գրական թերթ, 2006, թիվ 40, 2008, թիվ 2, 2009, թիվ 31, 2013, թիվ 12
- Գրեթերթ, 2006, թիվ 1, 3, 2007, թիվ 3, 4, 5, 2008, թիվ 2, 2009, թիվ 1, 3, 2010, թիվ 2, 3, 4, 2011, թիվ 1, 2, 4, 2012, թիվ 1:
- Գրանիշ, թիվ 2, 3
- Եղիցի Լույս, 2008, թիվ 5-6, 2011, թիվ 2
- Կանչ, 2001, թիվ 46
- Հորիզոն, 2002, թիվ 31, 33
- Նարցիս, 2006, թիվ 1, 2007, թիվ 4
- Նոր-դար, 2001, թիվ 2
- Սատիրիկոն, 2004, թիվ 6
Ա. Գաբրիելյանի կատարած թարգմանությունները մամուլում
- Մարի-Լուիզ Վեր, Փոքրիկ ծաղիկը, «Կանչ», 2006, թիվ 4։
- Մարի-Լուիզ Վեր, Թի-Հուն և օձը, «Ծիծեռնակ», 2006, թիվ 9-10։
- Անրի Պուրրա, Երեք աղբյուրի հեքիաթը, «Ծիծեռնակ», 2008, թիվ 1-2։
- Ռուբոկո Սյո, Թանկաներ, «Գրեթերթ», 2010, թիվ 2։
- Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Եղիցի Լույս», 2010, թիվ 12։
- Ռուբակո Սյո, Էրոտիկ թանկաներ, «Գրանիշ» , 2011, թիվ 1։
Զեկուցումներ
- 2009, նոյեմբերի 20 - «Յասունարի Կավաբատա. Ինքնասպանության գեղագիտությունը», ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական նստաշրջանում»։
- 2011 - «Գրեթերթի» դերը անկախության շրջանի գրականության մեջ», ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀԳՄ կազմակերպած «Անկախության 20 տարիները և արդի հայ գրականության զարգացման ուղիները» գիտաժողովում:
- 2012 - «Կրկնվող հերոսի տիպաբանական առանձնահատկությունները ճապոնական հեքիաթներում», ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ՀԳՄ կազմակերպած «Ազգային կերպարը և ազգային գրականության ինքնատիպությունը»:
Պարգևներ և մրցանակներ
- 2000 - Երևանի քաղաքապետարանի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից արժանացել է երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի գրական ստեղծագործությունների 2-րդ կարգի դիպլոմի: Նույն մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին է արժանացել 1997-ին։
- 2006 - Երևանի պետական համալսարանի երիտասարդ ստեղծագործողների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։
- 2006 - «Ապագան մերն է» խորագրով փառատոնի շրջանակներում անցկացված բանաստեղծությունների մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի։
- 2006 - Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է «Հակոբ Կարապենց» կրթաթոշակին։
- 2009 - Արժանացել է Պարույր Սևակի անվան մրցանակին։
- 2009-ի «Գրեթերթ»-ի պոեզիայի մրցանակ։
- 2010-ի «Գրեթերթ»-ի թարգմանության մրցանակ, Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաների թարգմանության համար։
- 2011, Թբիլիսի - Վրաստանի գրողների միության և Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպած Վաժա Փշավելայի անվան Հարավային Կովկասի երիտասարդ բանաստեղծների առաջին կարգի մրցանակ:
- 2011 - «Գրեթերթի» էսսեի և հրապարակախոսության մրցանակ. «Գնացեք և գիրք կարդացեք» հրապարակման համար:
- 2013 - Իրինա Գյուլնազարյանի (ԱՄՆ) անվան բարեգորածական հիմնադրամի երիտասարդ բանաստեղծների երկրորդ կարգի մրցանակ («Գրպանի բանաստեղծություններ» ժողովածուի համար):